Logo

Հայտնի է, թե ով է «Ֆեյենորդում» փոխարինելու Արնե Սլոթին

12:18 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Ռոտերդամի «Ֆեյենորդի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Բրիան Պրիսկեն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

47-ամյա մասնագետը 2022 թ. հուլիսից մարզում է Պրահայի «Սպարտան» և մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի չեխական ակումբի հետ։ Ըստ աղբյուրի` «Ֆեյենորդը» արդեն համաձայնության է հասել «Սպարտայի» հետ` մարզչի պայմանագրի խզման հարցում։ Այժմ կողմերը քննարկում են գործարքի վերջին մանրամասները։

Դանիացի Պրիսկեն «Ֆեյենորդում» փոխարինելու է Արնե Սլոթին, որը գլխավորել է մերսիսայդյան «Լիվերպուլը»։

Պրիսկեն, բացի «Սպարտայից», մարզել է նաև բելգիական «Անտվերպենն» ու դանիական «Միտդյուլանը»։ «Սպարտան» նրա գլխավորությամբ 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում դարձել է Չեխիայի չեմպիոն։ Ավարտված մրցաշրջանում ակումբը նվաճել է նաև երկրի գավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա