Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում 15 միլիոն եվրոյից ավելի վճարել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերը ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։ Կանսելուի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։
Նույն աղբյուրը հայտնում է, որ «Կապտանռնագույնները» ցանկանում են գնել նաև Կանսելուի հայրենակից Ժոաու Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Բարսելոնան» Ֆելիքսի տրանսֆերի դիմաց մադրիդյան գրանդին պատրաստ է վճարել 30-40 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» Կանսելուի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 25 միլիոն, իսկ «Աթլետիկոն» Ֆելիքսի տրանսֆերի համար՝ 80 միլիոն եվրո։