Logo

Հայտնի է` որ մրցավարը կսպասարկի Էլ կլասիկոն

19:20 / 23.10.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնա» - «Ռեալ» իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպումը սպասարկելու է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի գլխավորած մրցավարական անձնակազմը:

«Լա լիգայի մրցավարական կորպուսը որոշել է, որ առաջիկա Էլ կլասիկոն սպասարկելու է Սանչես Մարտինեսը», - Radio Marca-ի եթերում հայտնել է իսպանացի նախկին մրցավար Պավել Ֆերնանդեսը:

40-ամյա Սանչես Մարտինեսը նախկինում 6 անգամ եղել է Էլ կլասիկոյի մրցավարը: Թիմերն այդ խաղերում տարել են երեքական հաղթանակ:

Նախորդ անգամ Մարտինեսը սպասարկել է նախորդ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն, որտեղ «Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ