Logo

Հայտնի է, թե «Ռեալն» ու Մոդրիչը կերկարաձգեն պայմանագիրը

13:57 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի` Դորտմունդի «Բորուսիայի» եզրափակիչից հետո Մադրիդի «Ռեալն» ու ակումբի կիսապաշատպան Լուկա Մոդրիչը կերկարաձգեն պայմանագիրը, գրում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն` խորվաթ ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» մնալու համար համաձայնել է էականորեն նվազեցնել աշխատավարձը։

38-ամյա Մոդրիչը 2023/24 մրցաշրջանում 44 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 ասիստ։

«Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ