Logo

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվում «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

18:31 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման (5-0) հայտացուցակում:

«Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 խաղում դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ