Logo

Հայտնի է, թե ինչու Բենզեման չի միացել «Ալ-Իթիհադի» հավաքին

21:44 / 16.01.2024Ֆուտբոլ
null

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման չի միացել իր ակումբի ուսումնամարզական հավաքին կլիմայական խնդիրների պատճառով, հայտնում է Marca-ն:

Իսպանական պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին Մավրիկիա կղզում է, որտեղ «Բելալ» անունով փոթորիկի ուժգնությունը գերազանցում է 120 կմ/ժ-ն: Կղզուց բոլոր չվերթները կասեցված են, ուստի՝ Բենզեման ուշացումով կմիանա իր ակումբին, որը Դուբայում մի քանի ընկերական խաղեր կանցկացնի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման, հնարավոր է, վերադառնա Եվրոպա: Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական որոշ ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա