Logo

Ինչու «Բավարիան ու Ալֆոնսո Դևիսը նոր պայմանագիր չեն կնքել

15:54 / 17.01.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» ու Ալֆոնսո Դևիսը նոր պայմանագիր չեն կնքել, քանի որ կանադացին պահանջել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ ու պատկառելի հավելավճարներ, հայտնում է Sky Sports Germany-ն: 

Ըստ կողմերի միջև նախորդ համաձայնության՝ պայմանագիր կնքելու դեպքում Դևիսը պետք է ստանար 14-15 միլիոն եվրո, բայց բանակցությունների եզրափակիչ հատվածում պաշտպանի գործակալը նոր պահանջներ է ներկայացրել, որոնք մերժվել են մյունխենյան ակումբի կողմից:

Դևիսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստվում է բարելավել առաջարկը: 

24-ամյա պաշտպանը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 15 խաղում խփել է 1 գոլ ու կատարել է 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ