Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել է 10.800 եվրոյով, հայտնում է EFE լրատվական գործակալությունը:
47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում (օրական 20 եվրո): Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին արգելվում է 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին և մեկ տարվա ընթացքում շփվել նրա հետ:
Դատախազությունը պահանջում էր, որ նախկին ֆունկցիոներին ազատազրկեն 2.5 տարով, սակայն դատարանը սահմանափակվել է մեղմ վճռով:
Ավելի վաղ Ռուբիալեսը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ ՖԻՖԱ-ն նրան 3 տարով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելուց։