Մադրիդի «Ռեալն» առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբն» այժմ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա։ Եզրափակիչից հետո «Ռեալը» կարագացնի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցը և նախքան Եվրո-2024-ի մեկնարկը պաշտպոնապես կհայտարարի նրա հետ պայմանագիր կնքելու մասին։ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 14-ին։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն արդեն հայրարարել է Փարիզի ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։ Նա դառնալու է ազատ գործակալ։
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։