Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում, հայտնում է Footballtransfer-ը:
Իսպանացի մասնագետը դիտարկում էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, սակայն վստահ չէ, որ Կառլո Անչելոտին կհեռանա: Ալոնսոն նոր տուն է փնտրում Դյուսելդորֆում: Այդ լուրն առիթ է տվել լրագրողներին կարծելու, որ նա չի պատրաստվում հեռանալ:
Ակնկալվում է, որ երիտասարդ մարզիչը մարտի 27-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարի իր որոշման մասին:
Չաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից: Նա «Դեղագործների» հետ դարձել է Բունդեսլիգայի հաղթող և նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը: