Մեքսիկական «Պաչուկան» դուրս եկավ ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած կիսաեզրափակիչում «Պաչուկան» մրցեց Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ: Խաղի հիմնական և ավելացված ժամանակներում գոլեր չեղան, «Պաչուկան» հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով` 6-5:
Մեքսիկական թիմը դեկտեմբերի 18-ին Դոհայի «Լուսայիլ» ստադիոնում նորաստեղծ մրցաշարի գավաթը կվիճարկի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ:
Միջմայրցամաքային գավաթ, կիսաեզրափակիչ
«Պաչուկա» (Մեքսիկա) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 0-0 (11-մետրանոցներով` 6-5)