Logo

Ռաֆինյայի վերականգնման ժամկետը

10:05 / 30.09.2023Ազգային լիգաներ
null

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան ազդրի մկանի պատռվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ մասին, հայտնում է As-ը:

Վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա բուժզննումից հետո: Sport.es-ն էլ հայտնում է, որ խաղացողը միանշանակ բաց կթողնի «Պորտուի» և «Գրանադայի» դեմ հանդիպումները: Նա բաց կթողնի մոտ 3-4 շաբաթ:

Ստացվում է, որ բրազիլիացին բաց կթողնի նաև հոկտեմբերի 28-ին նշանակված «Էլ Կլասիկոն»:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղի (1-0) 37-րդ րոպեին: 

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 6 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ