«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ մրցավեճում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 2 խաղով, հայտնում է Marca-ն:
Լա լիգայի կարգապահական կոմիտեի պաշտոնական զեկույցում նշվում է, որ անգլիացին նվաստացուցիչ պահվածք է դրսևորել խաղի մրցավար Մունուերա Մոնտերոյի նկատմամբ, ինչի պատճառով բաց կթողնի 2 խաղ:
21-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ առաջիկա խաղերին: «Արքայական ակումբը» պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Հիշեցնենք, որ Մոնտերոն Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կողմից հեռացվել է մրցավարական գործունեությունից: