Logo

Մբապեի որակազրկման ժամկետը

11:33 / 16.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին որակազրկել 1 խաղով, հայտնում է AS-ը:

«Ալավեսի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում ֆրանսիացին կոպտորեն խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյի հետ պայքարում ու կարմիր քարտ ստացել: 26-ամյա ֆուտբոլիստին սպառնում էր 3-խաղյա որակազրկում, բայց նա բաց կթողնի միայն «Աթլետիկի» դեմ Լա լիգայի 32-րդ տուրի տնային մրցավեճը և կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որը նշանակված է ապրիլի 26-ին:

Մբապեն ընթացիկ մրցաշրջանում խփել է 33 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ