Արգենտինացի մասնագետ Խորխե Սամպաոլին կվերադառնա իսպանական «Սևիլիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Չիլիի ու Արգենտինայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչը կփոխարինի իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիին, որը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 1-4 հաշվով տնային պարտությունից հետո հեռացվել էր անդալուզական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ 62-ամյա Սամպաոլին 2016/2017 մրցաշրջանում գլխավորել էր «Սևիլիան»:
Խուլեն Լոպետեգին 2019 թվականի հուլիսին էր միացել «Սևիլիային», որը նրա գլխավորությամբ անցկացրել է 170 խաղ, տարել է 89 հաղթանակ, կրել 36 պարտություն ու գրանցել 45 ոչ-ոքի: