Logo

MMA-ի ռուս մարտիկը մահացել է 33 տարեկանում

15:37 / 01.11.2022Խառը մենամարտեր
Ալեքսանդր Պիսարև

Խառը մենամարտերի (MMA) ռուս մարտիկ Ալեքսանդր Պիսարևը մահացել է օփիոիդային թունավորումից (օփիոիդները դեղամիջոցներ են, որոնք օգտագործվում են ուժեղ ցավը բուժելու համար), հայտնում է 112 տելեգրամ ալիքը:

33-ամյա մարտիկը մահացել է նոյեմբերի 1-ին: Շտապoգնությունը 2 անգամ ժամանել է Պիսարևի բնակարան: Նա ու կինը գանգատվել են որովայնի ցավերից: Ալեքսանդրին փրկել չի հաջողվել, իսկ կինը գտնվում է հիվանդանոցում: Վերջինս պատմել է, որ նախորդ օրը Պիսարևն ու ընկերները խմել են գարեջուր ու գինի, ինչպես նաև կերել են չորացրած սունկ:

Փորձաքննության վերջնական արդյունքները կհրապարակվեն 2-3 շաբաթ հետո:

Ալեքսանդր Պիսարևը MMA-ում վերջին մենամարտն անցկացրել էր 2020 թվականի փետրվարին: Կարիերայի ընթացքում ռուս մարտիկը տարել էր 3 հաղթանակ ու կրել 2 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ