Logo

Արթուր Ալեքսանյանը մրցագորգ կվերադառնա Լեհաստանի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:45 / 20.07.2022• Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին, որը կկայանա հուլիսի 20-24-ը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Թիմի կազմում ընդգրկվել է նաև օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից հետո մրցաշարերի չի մասնակցել։ 

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում են նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Լեհաստանի մրցաշարին կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)։

Հայաստանի հավաքականները պատրաստվում են սեպտեմբերի 10-18-ը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ