Կատալոնական «Ժիրոնայի» 26-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը ճանաչվել է Իսպանիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը:
Ուկրաինացի հարձակվողը դեկտեմբերին անցկացրել է չորս հանդիպում և դարձել նույնքան գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում խփել է 11 գոլ և կատարել 5 ասիստ:
Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալը, «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը և «Լաս Պալմասի» դարպասապահ Ալվարո Վալյեսը: