Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մրցավար է նշանակվել Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսը, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տեսաօգնականը կլինի Խուան Մարտինես Մունուերան:
Էռնանդեսը կարիերայում 5-րդ անգամ է սպասարկելու «Էլ Կլասիկոն»:


