«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ամառային տրանսֆերային պատուհանի վերջում մերժել է այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկներն ու որոշել մնալ Անգլիայի չեմպիոնի կազմում, հաղորդում է Gazetta dello Sport-ը:
Կիեզան ցանկանում է մնալ եվրոպական ամենաբարձր մակարդակում ու պայքարել թիմի մեկնարկային կազմում տեղի համար: Իտալացին առաջարկ է ունեցել Թուրքիայից, սակայն նույնիսկ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից դուրս մնալը չի ստիպել նրան հեռանալ ակումբից:
Ֆեդերիկո Կիեզան երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Լիվերպուլի» կազմում:


