Logo

Հայտնի է՝ ինչ է Սալահը վիճաբանության ժամանակ ասել Կլոպին

14:35 / 30.04.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղի վերջնամասում, երբ եգիպտոսցի հարձակվողը փոխարինման էր դուրս գալիս: Երբ գերմանացի մասնագետը փորձել է Սալահի ձեռքը սեղմել, ֆուտբոլիստը թեթև հարվածել է նրա ձեռքին և ասել. «Ոչինչ չեմ կարող անել, ոչինչ»:

Դրանից հետո Կլոպն ինչ-որ բան է ասել վինգերին և զայրացրել նրան: Սալահն ասել է. «Ուրեմն կարմիր քարտ կստանամ 7 տարվա ելույթներից հետո»:

Այդ պահին Սալահին փորձել են հանգստացնել Դարվին Նունյեսը և Ջո Գոմեսը, որոնք նրա հետ միասին պատրաստվելիս են եղել փոխարինման դուրս գալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա