Հաստատվել է ֆուտբոլի Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի C լիգայի չորրորդ խմբի խաղացանկը, որում ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականը:
Ալեքսանդր Պետրակովի թիմն առաջին խաղում կընդունի Լատվիայի հավաքականին, իսկ խմբային փուլը կավարտի նույն մրցակից դեմ արտագնա մրցավեճով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի խաղացանկը
Սեպտեմբերի 7. Հայաստան – Լատվիա
Սեպտեմբերի 10. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Հոկտեմբերի 10. Ֆարերյան կղզիներ – Հայաստան
Հոկտեմբերի 13. Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա
Նոյեմբերի 14. Հայաստան – Ֆարերյան կղզիներ
Նոյեմբերի 17. Լատվիա – Հայաստան


