Լեհաստանի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին սեպտեմբերի 30-ին կժամանի Կատալոնիա և բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Սպասվում է, որ կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր։ 34-ամյա դարպասապահը «Բարսելանայում» նորամուտը կնշի հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։
Հիշեցնենք, որ լեհ դարպասապահը վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նրա նախորդ ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից և անցկացրած 252 խաղում դարպասը 103 անգամ պահել է անառիկ։ Շչեսնին կատալոնական ակումբում կփոխարինի ծանր վնասվածք ստացած գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, որը բաց է թողնելու 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։