Logo

Հայտնի է՝ երբ Մբապեն որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ

14:24 / 23.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այս տարվա մարտին։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է իսպանացի հանրահայտ լրագրող Ֆրանսուա Գալարդոն։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի հավաքականի ավագը ոչ մի պայմանավորվածություն չունի Մադրիդի «Ռեալի» հետ։

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ