Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հայաստանի ազգային հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Էդգար Սևիկյանի հետ։ Ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն։ Այս պահին ՀՖՖ-ն զբաղվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, որոնք Սևիկյանին թույլ կտան Հայաստանի հավաքականի կազմում խաղալ արդեն հոկտեմբերին»,- Sport24-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ։ Նախկինում կիսապաշտպանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։