Logo

Հայտնի է Դե Յոնգի ապաքինման ժամկետը

12:41 / 24.09.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» տեղեկություն է հայտնել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վնասվածքի մասին: Լա լիգայի 6-րդ տուրի Սելտայի» դեմ խաղի առաջին կեսում նիդերլանդցին փոխարինում է խնդրել: Բուժզննումը ցույց է տվել աջ ոտնաթաթի վնասվածք:

«Բլաուգրանան» չի նշել կիսապաշտպանի ապաքինման ժամկետը, բայց Mundo Deportivo-ին հայտնի է դարձել, որ այն կազմելու է 5-7 շաբաթ:

Մադրիդի «Ռեալի» դեմ Էլ Կլասիկոն կայանալու է հոկտեմբերի 28-ին, և դե Յոնգը այդ խաղին կարող է մասնակցել միայն սպասվածից շուտ ապաքինվելու դեպքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա