Հայտնի է դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում:
Քառորդ եզրափակիչում Ճապոնիան ներկայացնող «Ուրավան» նվազագույն հաշվով հաղթել է մեքսիկական «Լեոնին»: «Ուրավան» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիին»:
Պեպ Գվարդիոլայի թիմը մրցաշարին մասնակցում է՝ որպես Չեմպիոնների լիգայի հաղթող ու պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում Լիբերտադորեսի գավաթի հաղթող «Ֆլումինենսեն» կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ, որը 3-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադին»: