Logo

Հայտնի է՝ «Բավարիան» անձնական պայմանագրի ինչ պայմաններ է առաջարկել Հավերցին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.03.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1205704574 - Հայտնի է՝ «Բավարիան» անձնական պայմանագրի ինչ պայմաններ է առաջարկել Հավերցին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:19

-

-

«Բավարիան» աշխատում է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ:

Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ մյունխենյան ակումբը ցանկանում է գերմանացու հետ պայմանագիր կնքել ամռանը և նրան արդեն առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բայերն» իր ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պահանջում է 130 մլն եվրո, մինչդեռ Գերմանիայի չեմպիոնը մտադիր չէ նման ահռելի գումար վճարել: Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»:

20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի, խփել 6 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

«Բավարիայի» 2 ֆուտբոլիստ կորոնավիրուսի դեմ բարեգործական հիմնադրամ են ստեղծել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ