Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» - «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն:
Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը՝ ուժի մեջ թողնելով Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական դատավորի նախնական որոշումը:
Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից:
Պամպլոնացիներն էլ դժգոհ են, քանի որ 2 օրվա ընթացքում անցկացնելու են 2 հանդիպում:
Հիշեցնենք, որ խաղը հետաձգվել էր՝ «Բլաուգրանայի» առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարո Գարսիայի մահվան պատճառով:
Լա լիգան պաշտոնապես հաստատել է, որ «Բարսելոնա» - «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, մեկնարկը՝ ժամը 23:55-ին («Ֆասթ Սպորտ»): «Աթլետիկ Բիլբաո» - «Օսասունա» հանդիպումն էլ մարտի 28-ից տեղափոխվել է մարտի 30, մեկնարկը՝ ժամը 20:30-ին («Ֆասթ Սպորտ»):


