Logo

Հայտնի է Ա Սերիայի՝ հոկտեմբերի լավագույն մարզչի անունը

20:41 / 03.11.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի՝ հոկտեմբերի լավագույն մարզիչ, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

«Ներաձուրիները» հոկտեմբերին Ինձագիի գլխավորությամբ հաղթել են «Տորինոյին» և «Ռոմային», ինչպես նաև ոչ-ոքի են խաղացել «Բոլոնիայի» հետ։ «Ինտերն»ընթացիկ մրցաշրջանում 10 խաղից հետո 25 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

47-ամյա իտալացի մասնագետը երկրորդ անգամ է ճանաչվում Ա Սերիայի՝ ամսվա լավագույն մարզիչ։ Հաջորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը նոյեմբերի 4-ին հյուրընկալվելու է «Ատալանտային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ