Logo

Հայտնել է՝ երբ է Վիրերն ավարտելու կարիերան

12:27 / 09.05.2024Ձմեռային մարզաձևեր
null

Բիատլոնիստ Դորոտեյա Վիրերը կարիերան շարունակելու է մինչև 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը: Այդ մասին իտալացի մարզուհին հայտնել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Մրցաշրջանի ավարտից հետո ես 2-ամսյա ընդմիջում վերցրեցի, որպեսզի վերականգնվեմ: Դա օգնեց ինձ որոշում կայացնել: Ես հասկացա, որ ցավալի կլինի կարիերաս վատ արդյունքով ավարտել, այդ պատճառով 2 տարի շարունակելու եմ ելույթներս: Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար»,- ասել է Դորոտեյա Վիրերը:

Ավարտված մրցաշրջանում 34-ամյա Վիրերը գրավել է 40-րդ տեղը: Իտալուհին 4 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, 2 անգամ նվաճել է աշխարհի գավաթը և 3 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ 2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են Միլանում և Կորտինե դ՛Ամպեցոյում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա