Logo

ԱՊԼ. Հայտնի են ամսվա լավագույնները

16:15 / 16.02.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ մերսիսայդյան ակումբը գլխավորող Յուրգեն Կլոպը՝ լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստը հունվարին անցկացրել է երեք հանդիպում, որոնցում աչքի է ընկել երկու գոլով ու երեք ասիստով, իսկ այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում 27 խաղում խփել է 14 գոլ:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև Էլայջա Ադեբայոն («Լութոն»), Քոնոր Բրեդլին («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռիշարլիսոնը («Տոտենհեմ») և Գաբրիել Մագալյաեսը («Արսենալ»):

Նախորդ ամիս «Լիվերպուլը» հաղթել է «Նյուքասլին» (4-2), «Բորնմութին» (4-0) և «Չելսիին» (4-1):

Յուրգեն Կլոպն ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստանում է 10-րդ անգամ: Գերմանացի մասնագետին գերազանցում են Սըր Ալեքս Ֆերգյուսոնը (27), Արսեն Վենգերը (15) և Պեպ Գվարդիոլան (11):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ