Logo

Հայկական թիմեր և արտասահմանյան 2 ակումբ. SIMON CUP-ի մասնակիցները

12:19 / 20.05.2025• Ֆուտբոլ
null

«Ուրարտուն» հայտարարել է, որ չորրորդ տարին անընդմեջ անցկացնելու է SIMON CUP հուշամրցաշարը: Այն նվիրված է ակումբի երկարամյա աշխատակից, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին։

2025թ. տարիքային երկու խմբում` U14 և U15, հաղթողի կոչման համար կպայքարեն «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», Երևանի «Ֆուտբոլի ակադեմիա», Քութայիսիի «Տորպեդո» և Թբիլիսիի «Սելերո» ակադեմիաների թիմերը։

Մրցաշարը կանցկացվի մայիսի 24-26-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ