Դոհայում մեկնարկած WTA 1000 կարգի խոշոր մրցաշարում Էլինա Ավանեսյանը կանանց մենախաղի առաջին փուլում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ Վան Սինյուի հետ: Հայաստանի առաջին ռակետը հաղթանակի հասավ 7:6 (3), 1:6, 7:6 (5) հաշվով:
Առաջին սեթում Էլինան 3 անգամ զիջեց սեփական մատուցումը, բայց ամեն անգամ հավասարեցրեց հաշիվը՝ խաղը տեղափոխելով թայ-բրեյք: Այնտեղ նա չինուհուն հաղթեց վստահ հաշվով:
Երկրորդ սեթն ամբողջությամբ Սինյուի օգտին էր, սակայն երրորդում Ավանեսյանը կրկին առաջին սեթի սցենարով առաջնորդվեց: Նա երկու անգամ սեփական մատուցումը զիջելուց հետո բրեյք կատարեց և խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ կրկին անկասելի էր:
Նախկինում 22-ամյա թենիսիստուհին 3 անգամ պարտվել էր չինուհուն:
Ավանեսյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Դարյա Կասատկինա – Պոլինա Կուդերմետովա զույգի հաղթողը: