Logo

Հայկական և ղազախական ակումբները պայքարում են Դեբլեի տրանսֆերի համար

16:51 / 07.01.2024Ֆուտբոլ
null

Սերժ Դեբլեն կրկին հայտնվել է հայկական ակումբների ուշադրության կենտրոնում: Meta-ratings.kz-ն գրում է, որ 34-ամյա հարձակվողի տրանսֆերի համար են պայքարում հայկական առաջատար ակումբները, ինչպես նաև ղազախական մի քանի թիմեր:

Կոտդիվուարցի հարձակվողը 2022-ից խաղում էր «Տոբոլի» կազմում, որի հետ պայմանագրի ժամկետը ավարտվել է և նա ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: Աղբյուրը գրում է, որ հարձակվողը ցանկանում է ելույթները շարունակել Ղազախստանում: Այդ երկրում նա ամսական ստանում էր մոտավորապես 20 հազար եվրո: 

Հայաստանում Դեբլեն խաղացել է «Շիրակում», «Արարատում» և «Փյունիկում»: Հայկական ակումբների կազմում հարձակվողը մասնակցել է 65 խաղի, դարձել է 39 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա