Logo

Հայկական ակումբների եվրագավաթային հանդիպումների մրցավարները

15:23 / 08.07.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայկական ակումբների մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումների մրցավարների անունները։

Երևանի «Փյունիկի» ու Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարները` Վոլեն Չինկովի գլխավորությամբ։ Հուլիսի 10-ին Հունգարիայում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

«Նոա» - «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի գլխավոր մրցավարը կլինի բելառուս Վիկտոր Շիմուսիկը։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում` 20:00-ից սկսած։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» նույն օրը՝ Երևանի ժամանակով 20:30-ից սկսած, Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մրցելու է տեղի «Կալևի» դեմ։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դմիտրի Կուբրիակը (Ուկրաինա)։

Ծանոթ մարզիչ, հայ ֆուտբոլիստների նախկին թիմ. Ինչ սպասել եվրագավաթներում հայկական ակումբների մրցակիցներից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ