Logo

Հայկական ակումբների արդյունքները ստուգողական խաղերում

16:17 / 03.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները շարունակում են պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ անցկացնելով ստուգողական խաղեր։

«Արարատ-Արմենիան» կիպրոսյան հավաքի երկրորդ շաբաթը եզրափակել է բուլղարական «Բոտևի» հետ  խաղով։ Գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2։ Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Տենտոն Յեննեն ու Արմեն Համբարձումյանը։

«Նոան» Կատարում ընթացող հավաքի հերթական խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Ալ-Վակրային»։ Հաղթական գոլը խփել է Իլիաս Ալհաֆտը։

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» ԱՄԷ-ում մրցել է հարավկորեական «Չոնբուկ Հյոնդե Մոթորսի» հետ ու պարտվել 1-3 հաշվով։

Երևանի «Արարատը» սեփական մարզաբազայում 3-0 հաշվով հաղթել է Չարենցավանի «Վանին»։ Անցկացվել է 4 խաղակես՝ 30-ական րոպե տևողությամբ: Մեկական անգամ աչքի են ընկել Իբեհ Ռանսոմը, Կասիմ Հաջին ու Կալիֆալա Դումբիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ