Logo

Ստուգողական խաղեր. «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել «Ուրալի» հետ, իսկ «Ուրարտուն» հաղթել է «Արարատին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:19 / 27.01.2022ՍՊՈՐՏ
null

Մրցաշրջանի գարնանային փուլին պատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբներն անցկացրել են հերթական ստուգողական հանդիպումները։

VBET Training Camp-ի շրջանակում ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկն» առաջին փորձնական խաղում 1։1 հաշվով է բաժանվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 13-րդ տեղով ընթացող Եկատերինբուրգի «Ուրալից»։ Հաշիվն առաջին խաղակեսում գեղեցիկ անցումից հետո բացել է Հովհաննես Հարությունյանը։ Ռուսական ակումբը պարտությունից խուսափել է 42-րդ րոպեին Ռաֆալ Ավգուստինյակի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսը, ինչպես մանրամասնում է «Ուրալի» մամուլի ծառայությունը, անցել է ավելի դանդաղ տեմպով։ Կողմերը մի քանի վտանգավոր գրոհ են փոխանակել։ Ուրալցի Միխայիլ Ագեևը ևս մեկ անգամ է գրավել «Փյունիկի» դարպասը, սակայն մրցավարը, արձանագրելով խաղից դուրս վիճակ, գոլը չի հաշվել։

Արդեն Երևանում տեղի ունեցած մեկ այլ ստուգողական խաղում «Ուրարտուն» 3։0 հաշվով հաղթել է «Արարատին»։ Գոլի հեղինակ են դարձել Օլեգ Պոլյակովը (14-րդ րոպեին) և Կարեն Մելքոնյանը (78, 88)։ Սա թիմերի երկրորդ ստուգողական հանդիպումն էր նախապատրաստության այս փուլում։ Ավելի վաղ «Ուրարտուն» 1-ական գոլ էր փոխանակել ԲԿՄԱ-ի հետ, իսկ «Արարատը» 2։1 հաշվով հաղթել էր «Շիրակին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա