Logo

Երիտասարդական ԱԱ. Հայկ Պապիկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:59 / 16.08.2022• Ըմբշամարտ
Հայկ Պապիկյան-ԵԱ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ 2-5 հաշվով տանուլ տալով Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Մոհամադ Աղաեիի հետ պայքարը:

Հիշեցնենք՝ Հայկ Պապիկյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Պավել Անդրուսկային (7-3)։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր թուրք Հարուն Սոյլերի հետ ու հաղթել 8-2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Պապիկյանը 3-6 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Միտչել Մեսենբրինկին:

Քիչ անց ոսկե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որն աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը կվիճարկի Իրանի ներկայացուցիչ Սոբհան Յարիի հետ: 97 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Խաչատուր Խաչատրյանը 0-11 հաշվով պարտվել է ուկրաինացի մրցակցին ու դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ