Նոյեմբերի 27-30-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը։
Շախմատիստները մրցել են արագ և կայծակնային շախմատում։ Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիհալ Սարին (Հնդկաստան), իսկ Պարհամ Մագսուդլուն (Իրան) եզրափակել է լավագույն եռյակը։
Մրցաշարին մասնակցում էին նաև շախմատիստներ Ռումինիայից և Ուզբեկստանից։
Կարեն Ասրյանը 2006թ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել է շախմատի Համաշխարհային 38-րդ Օլիմպիադայի հաղթող։ Նա մահացել է 2008թ. հունիսի 9-ին 28 տարեկանում։


