Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի նախագահի գավաթի շախմատի մրցաշարում հաջող ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացրած Հայկ Մարտիրոսյանը: Հայ գրոսմայստերն անցկացրած 10 պարտիաներում վաստակած 7 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը:
Նա ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ղազախ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևից: Վերջինիս հետ 8-րդ տուրում կայացած պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում մնաց անպարտելի՝ տանելով 4 հաղթանակ, 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի: