Logo

Հայերեն տառեր՝ ֆրանսիական ակումբի նոր համազգեստին

14:20 / 12.01.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Արձիվը» (l’EUGA Ardziv) ներկայացրել է ակումբի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր համազգեստը։

Մարզաշապիկի վրա պատկերված են հայկական այբուբենի տառերը։

l’EUGA Ardziv-ը 1964 թվականին Մարսել քաղաքում հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայ փախստականներ։ Նախկինում ակումբի կազմում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը։ «Արձիվը» տնային խաղերն անցկացնում է Մարսելի «Ստադ Սևան» ստադիոնում, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ