Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը պատանիների պայքարում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել։
Գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և հռչակվել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն:
Ռոբերտ Սիմոնյանն (53 կգ) ու Աղվան Պետրոսյանը (98 կգ) դարձել են փոխչեմպիոն, իսկ Աննա Այվազյանն (47 կգ) արժանացել է բրոնզե մեդալ։
Մրցաշարը անցկացվում է երեք տարիքային խմբերով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ:
Երիտասարդները մրցագորգ են դուրս գալու սեպտեմբերի 16-ին:
Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար


