Հայաստանի թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) դեկտեմբերի 7-ին կայացած վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Մրցաշարը կկայանա 2024թ. մայիսին Ալբանիայում:
Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Շոտլանդիայի թիմերը:
ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների՝ տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: