ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ` դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը (Վանաձոր) և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը (Ապարան) մասնակցել են Շվեյցարիայում կայացած Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:
Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների մեջ գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների մեջ 27-րդ տեղն է գրավել: