Logo

Հայաստանը 7 մեդալ է նվաճել գրեփլինգի ԱԱ-ում

14:52 / 25.08.2023Գրեփլինգ
null

Հայաստանի ներկայացուցիչները երկու մեդալ են նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի մեծահասակների առաջնությունում։

Gi ձևաչափի 62 կգ քաշային կարգում Մայիս Ներսեսյանը և Ռազմիկ Միսակյանը դարձել են բրոնզե մեդալակիր։ Միսակյանը բրոնզի համար պայքարում հաղթանակի է հասել Ադրբեջանը ներկայացնող մարզիկի նկատմամբ։

Աշխարհի Մ20 առաջնությունում Սպարտակ Միքայելյանը (77 կգ) նվաճել է չեմպիոնի կոչումը (Gi), Հովհաննես Հովհաննիսյանը (58 կգ) դարձել է արծաթե ու բրոնզե մեդալակիր (Gi, No Gi), իսկ Տիգրան Ղազախյանը (66 կգ) արժանացել է բրոնզե մեդալի (Gi): Մ17 պայքարում բրոնզե մեդալ է նվաճել Սարգիս Վիրաբյանը (58կգ, Gi)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա