Logo

Հայաստանը երկրորդ մեդալն է նվաճել ծանրամարտի Մ17 ԱԱ-ում

15:19 / 26.05.2024Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) արծաթե մեդալակիր է դարձել Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 329 կգ (153+176) արդյունք, 4 կգ է զիջել չեմպիոն դարձած ղազախ Սաբիր Նուրդուսին։

Մովսիսյանը պոկում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում բավարարվել է բրոնզե մեդալով:

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է Մ17 ԱԱ-ում, ավելի վաղ փոխչեմպիոն էր դարձել նաև Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա