Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված «Բարեկամության գավաթ» մրցաշարում նվաճեցին 25 մեդալ` 8 ոսկե, 11 արծաթե և 6 բրոնզե:
Ոսկե մեդալ նվաճեցին Տիգրան Կիրակոսյանը (46 կգ), Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Նարեկ Մխիթարյանը (50 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ), Սուրեն Կատվալյանը (57 կգ), Էրիկ Ապերյանը (60 կգ), Էդգար Սուքիասյանը (70 կգ) և Արամ Թումանյանը (+80 կգ):
Միջազգային մրցաշարին մասնակցում էին նաև Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։