Logo

Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում

14:48 / 31.03.2025Շախմատ
null

Հայաստանի 9 ներկայացուցիչ կմասնակցի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը։

11 տուրից բաղկացած մրցաշարը կկայանա մարտի 31-ից ապրլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում։ Առաջին խաղափուլի մեկնարկը` Երևանի ժամանանով 16:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ