Logo

Հայաստանը 4 լողորդով կներկայանա Եվրոպայի առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:01 / 03.08.2022• Ջրային մարզաձևեր
null

Հայաստանը չորս լողորդ կունենա օգոստոսի 11-21-ը Հռոմում անցկացվելիք ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին VNews-ին հայտնեցին Հայաստանի լողի ֆեդերացիայից։
 

Իտալիայի մայրաքաղաքում պայքարի մեջ կմտնեն Վարսենիկ Մանուչարյանը (50 և 100 մետր բաթերֆլյայ, 50 մետր ազատ ոճ, 50 մետր բրաս), Անի Պողոսյանը (50, 100, 200 մետր ազատ ոճ), Արթուր Բարսեղյանը (50 և 100 մետր ազատ ոճ, 50 և 100 մետր բաթերֆլյայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50 և 100 մետր ազատ ոճ)։

Հայաստանի քառյակը կմասնակցի նաև 4x100 մետր ազատ ոճի մրցմանն ու խառը փոխանցումալողին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ